Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, Ադրբեջանի Պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը եւ Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն ծանոթացել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում զինադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ենթակառուցվածքներին եւ գործող ընթացակարգերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանդիսավոր միջոցառումների ավարտին պատվիրակությունների ղեկավարները ծառեր են տնկել հիշատակի պուրակում:
Հիշեցնենք, որ այսօր ազդարարվեց ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոնի աշխատանքների մեկնարկի մասին:





























