Իրանը Թեհրանի հետազոտական ատոմային ռեակտորի համար վառելիք արտադրելու է իր երկրի համար:
«Հաշվի առնելով, որ ԱԷՄԳ-ն (МАГАТЭ) չի ապահովել ատոմային վառելիքի անհրաժեշտ քանակություն Թեհրանի ատոմային հետազոտական ռեակտորի համար, որ բժշկական դեղամիջոցներ է արտադրում 800 հազար հիվանդների համար, մենք ստիպված ենք այդ վառելիքն արտադրել մեր երկրի տարածքում»,- ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության Ալաետդին Բրուջերդին, հաղորդում է Mehr գործակալությունը:
Նա նաեւ հերթական անգամ ասել է, որ Իրանի խաղաղ ատոմային ծրագրի իրականացումը գտնվում է ԱԷՄԳ-ի վերահսկողոթյան ներքո:




























