Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը հայտարարել է, որ երկրները պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի կովկասյան պատերազմի դառը փորձը չկրկնվի, փոխանցում է IRNA-ն:

Ըստ նրա` դրա միակ միջոցն օգտակար համագործակցությունն է, եւ Նախիջեւանը կարող է ուրույն դեր ունենալ այս եւ տրանսպորտային ուղիների ստեղծման գործում:

Նախիջեւանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Զարիֆը գոհունակություն է հայտնել, որ իր տարածաշրջանային շրջագայությունը սկսել է Բաքվում եւ ավարտել Նախիջեւանում` հավելելով, որ «Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը ապագա խաղաղության կենտրոնն է տարածաշրջանում»:

Հիմնվելով Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Թուրքիա եւ Վրաստան այցերի շուրջ բանակցությունների վրա` Զարիֆը հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի համապարփակ համագործակցություն ստեղծել տարածաշրջանում` Հարավ-Հյուսիս եւ Հարավ-Արևմուտք միջանցքների երկայնքով` հավելելով, որ միջանցքները կկապեն Պարսից ծոցը Ռուսաստանի եւ Սեւ ծովի հետ, որոնցից երկուսում էլ Նախիջեւանը կարեւոր դեր ունի: