ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով հինգ փաստաբան հեռացել է թիմից նախքան դատավարոթյան մեկնարկը նրա իրավական ռազմավարության առնչությամբ տարաձայնությունների ֆոնին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Բութչ Բաուերսը եւ Դեբորա Բարբյեն, որոնք, ինչպես ակնկալվում էր, պետք է դառնային երկու առաջատար փաստաբանները, այլեւս թիմի անդամ չեն: Որպես առաջատար փաստաբան, Բաուերսը հավաքել է փաստաբանների թիմ:

Հյուսիսային Կարոլինայից փաստաբան Ջոշ Հովարդը, որը վերջերս էր ներգրավվել թիմում, նույնպես լքել է այն: Ջոնի Հասերն ու Գրեն Հարիսը նույնպես այլեւս չեն զբաղվում այդ գործով:

Որեւէ այլ փաստաբան չի հայտարարել, որ աշխատում է ինփիչմենթից Թրամփին պաշտպանելու ուղղությամբ:

CNN-ի աղբյուրը հայտնել է, որ Թրամփը ցանկացել է, որ Թրամփը ցանկացել է, որ փաստաբանները պնդեն, որ ընտրություններին կեղծումները կրել են զանգվածային բնույթ եւ որ ընտրությունները եղել են նրանից գողացված նախագահի իմփիչմենթի շուրջ կենտրոնանալու փոխարեն: