Վրաստանում նեթբուքերի արտադրություն է սկսվում: Այժմ Թբիլիսիում նախկին գործարանի տեղում վերանորոգման աշխատանքներ են տարվում: Նեթբուքերն արտադրվելու են A-book ապրանքանիշի տակ: Շինարարության մեջ արված ներդրումները կազմում են 3 մլն դոլար: Արտադրության նախաձեռնողը Վրաստանի կառավարությունն է:

«Ալգորիթմ» ընկերության գլխավոր տնօրեն Գերոգի Կորասաշվիլին հաղորդել է, որ ընկերության ներկայացուցիչները վերջերս հանդիպել են Հայաստանի ԿԳՆ ներկայացուցիչների հետ եւ քննարկել արտահանման հարցը, բանակցություններ են վարում նաեւ Ադրբեջանի հետ:

Մանրամասները ՊԻԿ-ի ռեպորտաժում: