«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության «Մեգա+» անսահմանափակ նոր սակագնային փաթեթների գործարկման մասին:
«ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոր սակագնային փաթեթներում «Մեգա+256», «Մեգա+512» եւ «Մեգա+1024» գիշերային ժամերին սկսած 01:00-ից մինչեւ 09:00 կրկնակի անգամ կավելանա ինչպես ելքային, այնպես էլ մուտքային ինտերնետ-տրաֆիկի արագությունը: «Մեգա+2048» սակագնային փաթեթում մուտքային կապուղու թողունակությունը կավելանա մինչեւ 3 Մբ/վ, իսկ ելքային կապուղունը կկազմի 896 Կբ/վ:
Hi-Line ծառայության նոր անսահմանափակ սակագնային փաթեթին կարող են միանալ ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները: Ոչ պակաս քան 12 ամսով պայմանագիր կնքելու դեպքում ամսական բաժանորդային վարձը «Մեգա+256», «Մեգա+512», «Մեգա+1024» եւ «Մեգա +2048» կազմում է համապատասխանաբար 4500, 6000, 8000 եւ 12000 դրամ:
Նոր բաժանորդներին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ: Նրանցից չի գանձվում միացման վճարը եւ Hi-Line ծառայության օգտագործման առաջին ամսվա բաժանորդավճարը: Իսկ գործող բաժանորդները ցանկացած պահի կարող են վերակնքել իրենց պայմանագրերը եւ անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող «Մեգա+» սակագնային փաթեթ: Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են Hi-Line ծառայության “Նախընտրելի” սակագնային փաթեթից ավելի քան 12 ամիս կարող են, վերակնքելով պայմանագիրն, անցնել դեպի «Մեգա+» սակագնային փաթեթ առանց որեւէ սահմանափակումների եւ առաջին ամիսն անվճար օգտվել ծառայությունից:
«Մեգա+» անսահմանափակ սակագնային փաթեթին միացած բաժանորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կարող են անցնել միայն դեպի ավելի բարձր արագությամբ սակագնային փաթեթներ: Պայմանագրի կնքմանը կամ վերակնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա+» սակագնային փաթեթի եւ նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար:




























