Ռուս փորձագետները կմեկնեն Ալժիր արաբական երկրում կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը տեղայնացնելու նախապատրաստական աշխատանքի համար, հայտարարել է Ալժիրում ՌԴ դեսպան Իգոր Բելյաեւը:
Ալժիրի վարչապետ Աբդելազիզ Ջերադը կիրակի ընդունել է ռուս դեսպանին եւ իր երախտիքը հայտնել Ալժիրին ՌԴ պատվաստանյութը մատակարարելու համար:
«Կողմերը համաձայնվել են սկսել խորհրդակցություններ երկու երկրների համապատասխան մարմինների միջեւ Ալժիրում կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն արտադրելու ոլորտում երկկողմանի համագործակցությունը զարգացնելու նպատակով»,-ասվում է ՌԻԱ Նովոստի-ին տրամադրված մամուլի հաղորդագրության մեջ:
«Ռուս մասնագետները կմեկնեն Ալժիր դեղագործական ձեռնարկությունները դիտարկելու համար: Ալժիրում ռուսական պատվաստանյութն արտադրելու համար անհրաժեշտ կլինի 6-9 ամիս»,-հայտարարել է Բելյաեւը:
Ալժիրում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով բնակչության պատվաստումները մեկնարկել են շաբաթ:





























