Այսօրվա մեր կրթության եւ գիտության վիճակը պատրաստ չէ աշխարհում առկա մարտահրավերներին դիմակայելու, այդ թվում տարածաշրջանային, բայց նախադրյալներ միշտ կան. Ասում են, նույնիսկ քեզ կերել են, դու երկու ելք ունես, այնպես որ հուսահատվել չի կարելի: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ, կրթության փորձագետ Սմբատ Գոգյանը:

Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի հեռացումը կհանգուցալուծի իրավիճակը, Գոգյանը պատասխանեց. «Միայն այդ քայլը հանգուցալուծում չի լինի: 2018-ից սկսած մենք գիտենք, որ անընդհատ իշխանափոխություններ լինելու են: Այսինքն ձեր ասած իշխնափոխությունն ամեն դեպքում լինելու է՝ այս տարի, կամ հաջորդ տարի, կան դրան հաջորդող տարի»: Նա հավելեց, որ այն, ինչ հիմա առաջարկվում է ընդդիմության կողմից, դա փակուղային տարբերակ է»: