Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով փետրվարի 2-ի դատական նիստին նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին:
Փաստաբանը նշեց դատավորի ոչ օբյեկտիվության մասին եւ մի շարք փաստեր ներկայացրեց: Մասնավորապես՝ բաց նիստում Գեւորգյանի տիկնոջ կորոնավիրուսով հիվանդանալու մասին տեղեկության հրապարակումը որպես նիստի հետաձգման հիմնավորում եւ հետագա մերժումը բացատրել իր գործողությունները ու բժշկական գաղտնիքի հրապարակումը: Այսպիսով, դատավորը ծանր արարք է կատարել, ինչի հետ կապված փաստաբանը դիմել է դատախազություն քրեական գործ հարուցելու համար: Դատախազությունը հարցը փոխանցել է ՀՔԾ-ին: Այնտեղ որոշել էին, որ հայտարարությունը փաստեր չի պարունակում եւ մերժել էին նյութեր նախապատրաստել: Փաստաբանը դիմել էր օմբուդսմենին՝ երկակի ստանդարտները պարզելու համար. դատավորի դեպքում գործ հարուցվում է, իսկ Գեւորգյանի դեպքում՝ ոչ: Միայն դրանից հետո է ՀՔԾ-ն սկսել նյութեր նախապատրաստել, բայց մերժել է գործի հարուցումը: Չնայած քննիչի որոշման մեջ նշված է, որ բժշկական գաղտնիքը առանց թույլտվության է հրապարակվել: Ի դեպ, իրեն՝ դատավորին հարցաքննության չեն կանչել: Իսկ փաստաբանների գործողությունները, չգիտես ինչու, որակել են որպես դատարանի վրա ճնշում:
Այն փաստը, որ ՀՔԾ-ն այդքան դողդողալով է վերաբերվում դատավորին, փաստաբանը պատճառաբանեց այն ենթադրությամբ, որ նրան նշանակել են որպես այս գործով անփոխարինելի դատավորի: Քանի որ եթե հայտարարությանը ընթացք տրվեր, ապա դատավորին կհեռացնեին: «Դուք հանցագործություն եք կատարել»,- շեշտեց փաստաբանը՝ խոստանալով անցնել դատական բոլոր ատյաններով եւ հասնել մինչեւ ՄԻԵԴ:
Փաստաբանը նշեց, որ բացի քրեական հանցագործությունից, դատավորը խախտել է դատավորի էթիկական նորմերը: Նա նաեւ հիշեցրեց, որ նոյեմբերին միջնորդել էր իր պաշտպանյալին թույլատրել մեկնել արտասահման բուժվելու: Դատարանը մերժել էր, որոշումը բողոքարկվել էր: Վերաքննիչ դատարանը չեղարկել էր առաջին ատյանի դատավորի որոշումը՝ հայտնաբերելով դատավարական խախտում: «Վստահ եմ, որ այս հարցում բանը պրոֆեսիոնալիզմի բացակայությունը չէ: Խոսքն, ավելի շուտ, այն մասին է, որ Դուք ի սկզբանե հակված չէիք կայացնելու իրավաբանական իմաստով ճիշտ որոշում»,- արձանագրեց փաստաբանը՝ հավելելով, որ դատավորի գործողությունները խախտել են իր պաշտպանյալի բժշկական օգնություն ստանալու իրավունքը: «Դուք չեք կարող օբյեկտիվ լինել անձի նկատմամբ, որը ցանկանում է Ձեզ քրեական պատասխանատվության ենթարկել»,- ամփոփեց փաստաբանը:











