System of a Down լեգենդար ամերիկյան ռոք խումբը, որը հիմնվել է 1995թ. վոկալիստ Սերժ Թանկյանի եւ կիթառահար Տարոն Մալաքյանի կողմից, հունիսի 21-ին համերգ կտա Ռուսաստանում:
«Օլիմպիյսկի» համերգասրահում կայանալիք համերգը միակն է լինելու Արեւելյան Եվրոպայի շրջագայության ընթացքում:
System of a Down-ը չէր գործում արդեն 5 տարուց ավելի, պաշտոնապես հայտարարել են վերամիավորման մասին 2010թ. նոյեմբերին: Խումբը հայտարարել է տասնյակ համերգների մտադրության մասին, սակայն առայժմ մեծ պլաններ չի գծում:




























