iPod touch-ի, iPhone-ի եւ iPad-ի համար նախատեսված iOS 5 բջջային  օպերացիոն համակարգը թողարկումից մեկ օր անց ջարդել են, հայտնում է Lenta.ru-ն։

Գործողությունն իրականացրել է iPhone Dev-Team հաքերային խմբի MuscleNerd նիկով մասնակիցը։

Այս մասին նա պատմել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Նշենք, որ Apple ընկերությունը iOS 5-ը ներկայացրել էր հունիսի 6-ին։ Օպերացիոն համակարգի թողարկումը նախատեսված է աշնանը։