ԱՄՆ Ռազմավարական հրամանատարության ղեկավար, ծովակալ Չարլզ Ռիչարդը գնահատել է միջուկային պատերազմի հավանականությունը Ռուսաստանի կամ Չինաստանի հետ: Այս մասին նա գրել է Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի պաշտոնական պարբերականի համար նախատեսված հոդվածում,փոխանցում է RT-ն:
Նրա խոսքով` ԽՍՀՄ փլուզումից ի վեր ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ստիպված չի եղել դիտարկել ռազմական բախման հավանականությունը միջուկային տերության հետ, սակայն իրավիճակը փոխվել է:
Ռիչարդը հավանական է համարում այն ռիսկը, որ տարածաշրջանային ճգնաժամը Ռուսաստանի կամ Չինաստանի հետ կարող է արագ միջուկային զենքի կիրառմամբ հակամարտության վերաճել, «եթե, նրանց կարծիքով, սովորական զենքի օգտագործմամբ պարտության դեպքում սպառնալիք առաջանա քաղաքական համակարգի կամ պետության համար»:
Ըստ ծովակալի` Մոսկվան եւ Պեկինը «սկսել են ագրեսիվ քաղաքականություն վարել` մարտահրավեր նետելով միջազգային նորմերին` սառը պատերազմի ժամանակաշրջանից ի վեր չտեսնված ուժային մեթոդներով», եւ նման գործողությունները չպետք է անպատասխան մնան Վաշինգտոնի կողմից:
«Մենք պետք է ակտիվորեն մրցակցենք, որպեսզի զսպենք նրանց ագրեսիան» - նշեց նա:





























