Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիներն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի եւ ադրբեջանական անձնագրի պատկերներով թղթեր են նետում Ազգային ժողովի շենքի մոտ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որը մասնակցել է «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմին, մի շարք հակահայ հայտարարություններ է արել՝ ասելով, որ պետք է ապագային նայել, այլ ոչ թե վերադառնել անվերջ քննարկման առ այն, թե ով է առաջինը հարձակվել, ումն է այդ տարածքը: