Ազգային ժողովի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին թուրքի հարճի զգեստ են բերել Ազգային ժողով։

Ակցիայի մասնակիցները զգեստը հանձնեցին Ազգային Ժողովի ընդունարան, որպեսզի փոխանցեն պատգամավոր Բեղլոյանին:

Բացի այդ, նրանք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի եւ ադրբեջանական անձնագրի պատկերներով թղթեր են նետել Ազգային ժողովի շենքի մոտ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որը մասնակցել է «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմին, մի շարք հակահայ հայտարարություններ է արել՝ ասելով, որ պետք է ապագային նայել, այլ ոչ թե վերադառնել անվերջ քննարկման առ այն, թե ով է առաջինը հարձակվել, ումն է այդ տարածքը: