Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Twitter-ին մեղադրել է իր հաղորդագրության նկատմամբ գրաքննություն օգտագործելու մեջ եւ հայտարարել է Telegram-ին անցնելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Սոյլուն դատապարտել էր Ստամբուլի Բոսֆորի համալսարանի ուսանողների բողոքի ցույցերը` նրանց կազմակերպիչներին «ԼԳԲՏ այլասեռվածներ» անվանելով, ընդ որում, Twitter-ը Թուրքիայի նախարարի գրառումը որպես «ատելության հրահրման վերաբերյալ» կանոնների խախտում էր նշել:
«Երեկ մենք տեսանք Twitter-ի արգելքների քաղաքականությունը: Նա գրաքննություն է կիրառել թվիթի նկատմամբ, որում մենք առարկում էինք ԼԳԲՏ այլասեռվածների` մեր սրբավայրերի եւ արժեքների վրա անամոթ հարձակումների դեմ եւ մեր երեխաներին կոչ էինք անում չմիանալ նրանց խաղերին: Այնպես որ, այսուհետ ես կլինեմ Telegram հարթակում»,- ասել է Սոյլուն իր նոր Telegram ալիքում տեղադրված տեսաուղերձում:





























