Ethereum կրիպտոարժույթն անընդմեջ ռեկորդ է սահմանում թվային փողերի նկատմամբ հետաքրքրության ընդհանուր աճի ֆոնին, այժմ դրա գինն աճում է օրական ավելի քան 10 տոկոսով` գերազանցելով 1.5 հազարը, փոխանցում է «Փրայմ»-ը:
Ըստ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկներ է կատարում ավելի քան 20 բորսաների միջին գնի հիման վրա, Ethereum-ի արժեքն աճում է 10.57 տոկոսով` կազմելով 1.566 դոլար: Binance բորսայում Ethereum-ի գինն աճում է 8.67 տոկոսով` հասնելով 1543 ԱՄՆ դոլարի: Դինամիկան ներկայացվում է օրական: Ethereum-ը նախորդ անգամ իր պատմական առավելագույնին էր հասել հունվարի 19-ին` 1428 դոլար:





























