«Թափառող կենդանիների պաշտպանության կենտրոնը» երթ է անցկացնելու Երեւանում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին կազմակերպությունից, երթը մեկնարկելու է հունիսի 11-ին, ժամը 13-ին, Հայաստանի խորհրդարանի շենքի մոտից: Խորհրդարանին է ներկայացվելու նամակ` կենդանիների իրավունքների միջազգային կոնվենցիային միանալու պահանջով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու պահանջով: Նման նամակ երթի մասնակիցները կհանձնեն քաղաքապետարանին:

Երթի երթուղին անցնելու է Սայաթ-Նովա-Խանջյան-Երեւանի քաղաքապետարան-Մաշտոցի պողոտա-օպերայի եւ բալետի շենք հատվածով: