Թուրքիան իր F-16 կործանիչների կառուցվածքային ռեսուրսը կմեծացնի 8 հազար թռիչքային ժամից մինչեւ 12 հազար, հայտնում է Defense News-ը:
Երկրի պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB) ղեկավար Իսմայիլ Դեմիրը նշել է, որ ներկայիս F-16 Block 30 օդանավերի կատարելագործումը ներառելու է 1200-ից մինչեւ 1500 մասերի փոխարինում: «Արդիականացման ծրագիրը ցույց է տալիս Թուրքիայի մտադրությունը F-16-ը որպես իր հիմնական օդային կրակային հզորություն պահպանել այնքան ժամանակ, մինչեւ երկիրը չավարտի նախատեսված հայրենական արտադրության կործանիչի վրա աշխատանքը»,- թուրքական Բիլքենթ համալսարանում ասել է դասախոս Չագլար Քուրչը:
Թուրքիան ձգտում է ուժեղացնել իր օդային կրակային հզորությունն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները 2019 թվականին նրան հանեց F-35 կործանիչների ծրագրից՝ ի պատասխան ռուսական ՀՕՊ Ս-400 հրթիռների ձեռքբերման:
Թուրքիան ձգտում է ստեղծել սեփական կործանիչ, որը կարող է սպառազինություն ընդունվել 2030-ական թվականներին: Բայց, ինչպես հայտնում է Defense News-ը, ծրագրում խափանում է նկատվում:
Turkish Aerospace Industries-ը (TAI) բանակցություններ է վարել բրիտանական Rolls-Royce շարժիչներ արտադրողի հետ նոու-հաուի եւ շարժիչների համատեղ արտադրության շուրջ, բայց առայժմ վերջնական պայմանագիր չի կնքվել:




























