Անդորրան ճանաչել է Կոսովոյի Հանրապետության անկախությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Կոսովոյի ԱԳՆ-ն:
«Անկախության ճանաչման մասին որոշումն ուղարկվել է Բրյուսելում Կոսովոյի ներկայացուցիչներին»,- ասված էհաղորդագրության մեջ:
Անդորրան դարձել է 76-րդ երկիրը, որ ճանաչում է Կոսովոն:
Կոսովոյի ալբանական իշխանությունները միակողմանի կարգով հռչակել են երկրի անկախությունը Սերբիայից 2008թ. փետրվարի 17-ին: Սերբերը կտրականապես դեմ են արտահայտվում Կոսովոյի անկախությանը:




























