Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Հայաստանի, Բելառուսի եւ Թուրքիայի ներկայացուցիչների բարձր մակարդակի հանդիպումը` այդ երկրների կողմից ատոմակայաններում սթրես-թեստերի անցկացման հարցով, կայանալու է հունիսի 23-ին, հայտնել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը` ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:
Հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի 1-ին Բրյուսելում նշված երկրների երկայացուցիչների միջեւ:
Սթրես-թեստերի նպատակն է գնահատել եվրոպական գործող 143 ատոմակայանների ամրությունը:
Սթրես-թեստեր անցկացնելու որոշումը միաձայն կայացվել է ԵՄ երկրների կողմից մարտին ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո:




























