Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին 2020-ի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը շփոթել է Պեկինում 2022-ի ձմեռային Խաղերի հետ, հաղորդում է «Գազետա»-ն:
Ճեպազրույցում լրագրողը հարցրել է` արդյո՞ք անվտանգ կլինի ԱՄՆ-ի թիմը համար մեկնել ճապոնական մայրաքաղաք կորոնավիրուսի համավարակի ժամանակ:
«Այս պահին մենք չենք խոսում Պեկինում Օլիմպիական խաղերի վերաբերյալ մեր դիրքորոշման կամ մեր պլանների փոփոխության մասին»,- ասել է Պսակին:
Ի պատասխան լրագրողը հայտարարել է, որ իր հարցը վերաբերում է Տոկիոյում ամառային Խաղերին:
«Օ, կներեք, Օլիմպիական խաղերի վերաբերյալ չափազանց շատ հարցեր կան»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը եւ փոխել թեման:











