ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստը եւ Եվրազես-ի ինտեգրման կոմիտեին կից մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 40-րդ նիստը կայացել է այսօր` հունիսի 9-ին` Իրկուտսկում:

Խորհուրդների աշխատանքին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղիղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, ինչպես նաեւ ԱՊՀ քարտուղարության,  Եվրազես-ի ինտեգրման կոմիտեի քարտուղարության եւ Մաքսային միության քարտուղարության մաքսային ծառայությունների պատվիրակությունները:

Խորհուրդների ժամանակ լուծվել են ԱՊՀ երկրներում մաքսային ոլորտի միջազգային իրավական բազայի ինվենտարիզացիայի, մաքսային ծառայությունների տեղեկատվական համագործակցության հարցերը: