Ռուսաստանը շարունակում է մնալ ԵՄ հիմնական գործընկերը, որի հետ անհրաժեշտ է երկխոսություն վարել, եթե ԵՄ-ն իսկապես ցանկանում է գլոբալ դերակատար դառնալ, գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելn իր բլոգում Մոսկվա կատարելիք այցից առաջ, որը կսկսվի հինգշաբթի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանը հարեւան եւ կարևոր գործընկեր է մնում, որի հետ մենք պետք է անհրաժեշտ երկխոսություն ունենանք, եթե իսկապես ցանկանում ենք համաշխարհային դերակատար դառնալ», - գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը նույնպես անհրաժեշտ է` իրավիճակի վրա ազդելու համար «այնպիսի տարածաշրջաններում, որոնք կարեւոր են Եվրամիության անվտանգության համար, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան, Լեռնային Ղարաբաղը, Բելառուսը եւ Ուկրաինան»: «Սա է իմ այցի նպատակը»,- շեշտել է Բորելը:
Եվրամիության գլխավոր դիվանագետը խոստովանել է նա, որ Մոսկվա է մեկնում «բարդ իրավիճակում»:
«ԵՄ-ը դատապարտել է Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունը հունվարի 17-ին Ռուսաստան վերադառնալուն պես, ինչպես նաեւ` փետրվարի 2-ի դատարանի որոշումը եւ կոչ է անում ազատ արձակել նրան: Մենք նաեւ շարունակում ենք կոչ անել Ռուսաստանի իշխանություններին շտապ հետաքննել նրա սպանության փորձը»,- պարզաբանել է Բորելը: Նա հավելել է, որ ԵՄ-ն անհանգստացած է նաեւ «վերջին շաբաթների ընթացքում բողոքի ցույցերի բռնի եւ զանգվածային ճնշմամբ, ինչը հաստատում է Ռուսաստանում կրճատվող տարածքն ընդդիմության (գործունեության) համար»:
ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի այցը Մոսկվա տեղի կունենա փետրվարի 4-6-ը:





























