Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ մեղավոր է սահմանադրական կարգի տապալման մեջ: Այս մասին «Հայելի» ակումբին տված հարցազրույցում հայտարարեց իրավաբան, Սահմանադրության փորձագետ Գոհար Մելոյանը:

Նրա խոսքով` դա տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին (կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումը) եւ այս տարվա հունվարի 11-ին (եռակողմ հանդիպում Մոսկվայում եւ կոմունիկացիաների բացման մասին պայմանավորվածություններ):

Մեկնաբանելով ՀՀ իշխանությունների` ռազմական դրությունը չվերացնելու համառ ցանկությունը` իրավաբանը նշեց, որ պատճառը հետեւյալն է. Սահմանադրությունն արգելում է վարչապետին անվստահություն քվե հայտնել հռազմական դրության ժամանակ: «Նրանք ամեն գնով պահում են ռազմական դրությունը: Մնացած բոլոր սահմանափակումներն արդեն վերացվել են: Թե ո՞րն է նպատակը` իրենք ել չեն կարողանում բացատրել»,- հավելեց Գոհար Մելոյանը: