Թուրքիան շուտով կսկսի Akıncı անօդաչու թռչող սարքերի մասսայական արտադրությունը, հայտարարել է Baykar արտադրական ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը:

CNN Türk-ի ուղիղ եթերում ելույթ Բայրաքթարն ասել է, որ ընկերությունը շուտով կսկսի անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրությունը, որոնք, ինչպես սպասվում է, որ այս տարի կհամալրեն Թուրքիայի զինված ուժերը:

Առաջադեմ դրոնի երկրորդ նախատիպը վերջերս էր փորձարկվել է 6096 մետր բարձրության վրա օգոստոսի 20-ին: Դրոնը կարող է թռնել 24 ժամ, թեւերի բացվածքը 20 մետր է, բեռնունակությունը` 1350 կգ: Akıncı-ն հագեցած է տեղական ակտիվ էլեկտրոնային սկանավորվող ալեհավաքով (AESA) եւ Gökdoan եւ Bozdoan օդ-օդ հրթիռներով, ինչպես նաեւ կարող է տեղական արտադրության զինամթերքի մի քանի տեսակ արձակել:

Akıncı-ով զինանոցի համալրման, ինչպես նաեւ դրա մասսայական արտադրության մասին լուրերին մանրազնին հետեւում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրում` տեղական արտադրության այլ անօդաչու թռչող սարքերի ապացուցված հաջողության շնորհիվ, ինչպիսին է Bayraktar TB2-ը: Այս անօդաչուն համաշխարհային համբավ ձեռք բերեց Սիրիայում, Լիբիայում եւ Ղարաբաղում թուրքական ագրեսիայից հետո, ինչը ճանապարհ բացեց Baykar-ի հետ արտահանման գործարքների քանակի ավելացման համար: