Google-ը եւ Apple-ը աշխարհում ամենահարգի ընկերություններն են: Նման տվյալներ է բերում Global RepTrak 100 վարկանիշը, որը կազմվել է օգտագործողների գնահատականներից: Երրորդ տեղում հայտնվել է The Walt Disney Company-ն, որը համարվում է համաշխարհային գերհսկա` զվարճանքի ինդուստրիայում:
Գերմանական BMW ավտոկոնցեռնը ամենահարգի ավտոմոբիլային բրենդն է աշխարհում:
Global RepTrak 100-ի 2011 թվականի վարկանիշային աղյուսակի 7-րդ հորիզոնականում հայտնվել է BMW-ի հիմնական մրցակիցներից մեկը` Daimler կոնցեռնը: Լավագույն տասնյակը փակում է գերմանական Volksvagen-ը:
Ստորեւ ներկայացնում ենք Global RepTrak 100 վարկանիշային ցանկի առաջին տասնյակը.
1) Google (ԱՄՆ)
2) Apple (ԱՄՆ)
3) The Walt Disney Company (ԱՄՆ)
4) BMW (Գերմանիա)
5) Lego (Դանիա)
6) Sony (Ճապոնիա)
7) Daimler (Գերմանիա)
8) Canon (Ճապոնիա)
9) Intel (ԱՄՆ)
10) Volksvagen (Գերմանիա):




























