Մենք միշտ ուժեղ ենք եղել, երբ համախմբված ենք եղել՝ անկախ պաշտոնից, դիրքից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ԵԿՄ վարչության եւ մարզխորհրդի նախագահների ընդլայնված նիստի ժամանակ նշեց ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Սա Վազգեն Սարգսյանի օճախն է եւ մենք պետք է կարողանանք փառքով պահել արցախյան ազատամարտից մինչեւ էսօր զոհված, հաշմանդամ դարձած տղերքին: Մենք պետք է կարողանանք համախմբված լինել եւ ամեն ինչից անկախ մեզ ճիշտ պահենք»,-ասաց նա:

Պաշտպանության նախարար, ԵԿՄ փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանն էլ նշեց, որ ԵԿՄ-ն կառույց է, որը պատմություն ունի, այն իր գոյությամբ լուծում է նաեւ աֆղանական սինդրոմի հարցը, պատրաստում է երիտասարդ սերունդ:

Նշվեց, որ ԵԿՄ-ում շուտով կլինեն նոր անդամագրումներ:

Նիստի ընթացքում ԵԿՄ-ում ձեւավորվեցին հետեւյալ հանձնաժողովները.

Հայաստանի ՊՆ-ի, Արցախի ՊԲ-ի եւ Հայաստանի ԱԻՆ-ի հետ համագործակցությունը հմակարգող հանձնաժողով – նախագահ Մարտին Կարապետյան

Հայաստանի պետական մարմինների հետ աշխատանքները համակարգող հանձնաժողով – նախագահ Անդրանիկ Քոչարյան

Ֆինանսական հարցերի, տնտեսական ծրագրեր, գույքի եւ տրանսպորտի շահագործման հրցերի հանձնաժողով – նախագահԲարսեղ Բարսեղյան

Կազմ-հրահանգչական եւ կադրերի հանձնաժողով – նախագահ՝ Վարդան Պետրոսյան

Գաղափարաքարոզչական աշխատանքների , միջոցառումների կազմակերպման  եւ կրթամշկութային հարցերի հանձնաժողով – նախագահ Հակոբ Հակոբյան

Արտքին կապերի հանձնաժողով – նախագահ Արա Կետիկյան

Պատանի երկրապահ եւ երիտասարդ երկրապահ կառույցների աշխատանքները համակարգող եւ սպորտի հանձնաժողով – նախագահ Սամսոն Խաչատրյան

Պարգեւատրումների եւ խրախուսանքների հանձնաժողով  - նախագահ Մանվել Հովսեփյան

Սոցիալական եւ առողջապահական հարցերի հանձնաժողով – նախագահ Ղուկաս Ուլիխանյան: