Տերեդիդ սարդերը (Theridiidae) կարող են բարձրացնել իրենց քաշը մի քանի անգամ գերազանցող քաշով որսը՝ կապելով զոհին իր սարդոստայնի մետաքսե թելերով, հաղորդում է Nat-geo-ն:

Հետազոտությունները ցույց են տվել, որ Theridiidae սարդերը բարձրացրել են իրենց քաշից 50 անգամ ծանր որսը: Վերլուծելով, թե ինչպես են սարդերը տեղափոխում ծանրությունները, հետազոտողները տեղադրել են լաբորատոր արկղեր սեւ պատերով, որպեսզի ավելի հեշտությամբ կարողանան հետեւել մետաքսյա թելերի կառուցվածքին: Յուրաքանչյուր արկղի ներսում գտնվել է կամ Steatoda triangulosa սարդը, կամ Steatoda paykulliana-ն, որը հայտնի է նաեւ որպես կեղծ կարակուրտ, որի էջն ունի 6 մմ երկարություն եւ կարող է հասնել մինչեւ 2 սանտիմետրի: Դրանք բնակվում են Ղրիմում, Միջին Ասիայում, Ղազախստանում եւ Կովկասում:

Երկու տեսակի սարդերն էլ թունավոր են, սակայն մարդու համար այդ թույնը վտանգ չի ներկայացնում: Իրենց թելերով այդ սարդերը չեն ձգտում որսալ մեծ կենդանիներ, ինչպես օձերն ու մկներն են, սակայն այդ փոքրիկ սարդերը կարողանում են որսալ, օրինակ, խավարասերներ: