Հեղաշրջման ժամանակ կալանավորված Մյանմարի նախագահ Ու Վին Մյինտային նախագահական պալատից տեղափոխել են ուրիշ շենք, պետության տապալված ղեկավարի գտնվելու վայրն անհայտ է, հայտնել է «Հանուն ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցության հասարակայնության հետ կապերի կոմիտեի ղեկավար Ու Չժի Տոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահը ընտանիքի հետ նախագահական նստավայրից տեղափոխվել է այլ տուն»,- իր Facebook-յան էջում գրել է նա:
Մեկ այլ գրառմամբ նա հայտնել է, որ պետական խորհրդական (Մյանմարի փաստացի վարչապետը), Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին առողջ է եւ նախկինի պես տնային կալանքի տակ է երկրի մայրաքաղաք Նեյպիդոյի իր նստվայրում: «Տիկին Աուն Սան Սու Չժին առողջ է, նա պետական խորհրդականի նստավայրում է»,- նշել է նա:
Ու Չժի Տոն չորեքշաբթի հայտնել էր, որ Մյանմարի նախագահին, որը «Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի» ղեկավարն է, եւ պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով:
Մյանմարի Քաղաքական բանտարկյալների օգնության ասոցիացիայի տեղեկություններով՝ իշխանությունը զինվորականներին անցնելուց հետո Նեյպիդոյում կալանավորվել է կուսակցության 133 անդամ, ներառյալ խորհրդարանի պագամավորական մեծ խումբ: Եվս 14 մարդ կալանավորվել է Յանգոնում եւ երկրի այլ քաղաքներում: Մյանմարի լրատվամիջոցները հայտնել են երկուշաբթի եւ երեքշաբթի ամկբողջ երկրում ընդհանուր առմամբ ավելի քան 400 մարդու կալանավորելու մասին:





























