Իրանը համաձայնել է Աֆղանստանին 300 հազար տոննա նավթամթերք մատակարարել: Այդ մասին լրագրողներին ասել է Աֆղանստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Անվարուլհակ Ահադին` նշելով, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի իր գործընկեր Մոհամադ Ալի Կատեբիի հետ բանակցությունների արդյունքում:
Աֆղանստանը տարեկան 3,1 մլն տոննա նավթամքերքի ներմուծման կարիք ունի, սակայն դժավարություններ կան Պակիստանից առաքման առումով, քանի որ ճանպարհին խռովարարների կողմից պայթեցման վտանգը մեծ է:
Իրանը համաձայնել է վառելիք մատակարարել պայմանով, որ դրանք օգտագործվեն բացառապես աֆղանական պետության կարիքների համար եւ չընկնեն ՆԱՏՕ-ի ձեռքը:
Իրանի հետ պաշտոնական համաձայնագիրը կստորագրվի առաջիկա օրերին, իսկ դրանից 21 օր անց կսկսվի վառելիքի մատակարարումը:
Ներքին շուկայի պահանջարկը բավարարելու համար Աֆղանստանը բանակցություններ կվարի նաեւ Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի հետ:




























