ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե չի կարծում, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պետք է շարունակի հասանելիություն ունենալ հետախուզության հարցերով ճեպազրույցներին, ինչը փոխանցվել է Բայդենի հայեցողությանը՝ որպես երկրի գերագույն հրամանատար:

ԱՄՆ նախագահը CBS հեռուստաալիքի հետ իր առաջին հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե Դոնալդ Թրամփն արդյոք պե՞տք է շարունակի հասանելիություն ունենալ հետախուզության հարցերով ճեպազրույցներին:

«Ես կարծում եմ, որ ոչ»,- պատասխանել է Ջո Բայդենը:

«Ինչո՞ւ ոչ»,- հարցրել է հեռուստաալիքի երեկոյան լուրերի հաղորդավար Նորա Օ՛Դոնելը:

«Քաոսային վարքագծի պատճառով, որը կապված չէ ապստամբության հետ»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը: