Իրանն արձագանքել է Իսրայելի սադրիչ հայտարարություններին՝ ընդգծելով, որ կտա վերջնական պատասխան «օկուպացիոն» ռեժիմի ցանկացած սպառնալիքին, հաղորդում է Mehr-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մաջիդ Թախթ-Ռավանչին գրում է. «Վերջին շրջանում իսրայելական ռեժիմը ոչ միայն ուժեղացրել է իր սադրիչ եւ թշնամական հայտարարություններն Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին, սակայն նաեւ ակտիվորեն պլանավորում է իրականացնել իր թշնամական սպառնալիքներն Իրանի դեմ: Բացի Իրանի դեմ ընթացիկ ծրագրերից, Իսրայելի զինված ուժերը նաեւ պատրաստում են օպերատիվ նախագծեր հաջորդ տարի դրանք իրականացնելու շուրջ»:

Այդպիսի սպառնալիքները ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի զարհուրելի խախտում են, հավելել է Թախթ-Ռավանչին:

Նա կոչ է արել միջազգային հանրությանը համապատասխան արձագանք տալ՝ հաշվի առնելով «տարածաշրջանի երկրների վրա հարձակումների հարցում ռեժիմի մութ կենսագրությունը»:

ՄԱԿ-ում իրանցի բանագնացը նախազգուշացրել է Իրանի դեմ ցանկացած ռազմական արկածախնդրության մասին՝ նշելով. «Մենք բնական իրավունք ենք վերապահում մեզ պաշտպանվելու համար եւ կտանք վճռական պատասխան իսրայելական ռեժիմի սխալ քայլի կամ ցանկացած սպառնալիքի դեպքում»: