Բրիտանական անվտանգության ուժերը հետաքննում են Միացյալ Թագավորության շուրջ 200 գիտնականի, որոնք կասկածվում են Չինաստանին նորագույն զենքի վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տրամադրման մեջ: Այս մասին հայտնում է The Times-ը` վկայակոչելով իրազեկ աղբյուրը:

Պարբերականի տվյալներով` նրանք կասկածվում են ռազմավարական նշանակություն ունեցող ոլարտներում թշնամական պետություններին «մտավոր սեփականության փոխանցման խոչընդոտմանն ուղղված արտահանման խիստ սահմանափակումների» խախտման մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ աղբյուրի` Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է համապատասխան ծանուցումներ ուղարկել Միացյալ Թագավորության մեկ տասնյակից ավելի համալսարաններում աշխատող ավելի քան 200 բրիտանացու: Նրանք կասկածվում են Չինաստանին օդանավերի, հրթիռների կիբեր զենքի նախագծման հետ կապված ամենաառաջատար ռազմական տեխնոլոգիաների վերաբերյալ գաղտնի հետազոտության արդյունքների փոխանցման մեջ:

Հետաքննության մեջ գտնվող գիտնականներից շատերը կասկածվում են չինական ընկերությունների հետ կոմերցիոն գործարքների կնքման միջոցով օրենքների չկանխամտածված խախտման մեջ: «Մոտ ապագայում մենք կարող ենք տասնյակ գիտնականներ տեսնել դատարաններում»,- հայտարարել է աղբյուրը The Times-ում:

Պարբերականը հիշեցնում է, որ գիտանականներին կարող է մինչեւ տաս տարվա ազատազրկում սպառնալ: