Ջաբրայիլի շրջանում 33-ամյա ադրբեջանցու ավտոմեքենան պայթել է ականի վրա: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»-ը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը:

Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 7-ին: Մի քանի մարդ է դիմել ոստիկանություն՝ խնդրանքով գտնել «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով երկար ժամանակ կապի դուրս չի եկել: Ավելի ուշ նա մահացած է գտնվել սեփական մեքենայի մեջ: Մահը վրա է հասել ականի պայթյունի հետեւանքով:

Նշվում է, որ մեքենայի մեջ կարող էին գտնվել մի քանի ուղեւորներ: Նրանց գտնվելու վայրը հայտնի չէ: Քաղաքացիական անձի մահվան դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել: