ԱՄՆ-ը դիտարկում է իրանական միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ գաղափարների լայն շրջանակ, որի դեպքում երկու կողմերն էլ փոքր քայլեր կձեռնարկեն մինչեւ լիարժեք համաձայնություն ձեռք բերելը, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով երեք աղբյուրի:
Այս մոտեցումը կարող է դանդաղեցնել հարաբերությունների վատթարացումը այն բանից հետո, երբ 2018 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ համաձայնագրից:
Այս տարբերակը կարող է հանգեցնել նրան, որ Վաշինգտոնը Թեհրանին թույլ կտա ավելի քիչ արժեքավոր տնտեսական օգուտներ ստանալ, քան պատժամիջոցների մեղմացումը, որը նա ստացել է 2015-ի գործարքով՝ այն բանի դիմաց, որ Իրանը կդադարեցնի համաձայնագրի սեփական խախտումները:
Աղբյուրները շեշտել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ չի կողմնորոշվել իր քաղաքականության հարցում: Նրա հայտարարած դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Իրանը ավելի շուտ պետք է վերադառնա հիր պարտականություններին, քան Միացյալ Նահանգները:
Մեկ այլ աղբյուր ասել է, որ եթե Բայդենի վարչակազմը եզրակացնի, որ գործարքին լիարժեք վերադարձի շուրջ բանակցելու համար չափազանց երկար ժամանակ կպահանջվի, նա կարող է այլ մոտեցում ունենալ:
«Նրանք պետք է առնվազն փորձեն մեղմացնել Իրանի դեմ պատժամիջոցները եւ ստիպել, որ նա համաձայնի դադարին եւ, հնարավոր է, հրաժարվի որոշ միջուկային քայլերից»:





























