Ամենահայտնի կրիպտոարժույթ բիթքոինի արժեքը կրկին թարմացրել է պատմական ռեկորդը եւ անցել 48 հազար դոլարից, վկայում են սակարկության տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինի արժեքն աճել է 22,93 տոկոսով՝ հասնելով մինչեւ 47 671 դոլարի: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինը թանկացել է 23,28 տոկոսով՝ հասնելով մինչեւ 48 119 դոլարի: Դինամիկան անցկացվում է օրվա համար: