Փետրվարի 9-ին Ազգային ժողովի շենքի միջանցքներից մեկում ընթանում է Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը: Քվեարկության գործընթացը մեկնարկել է ժամը 15:50-ին եւ կտեւի մինչեւ 16:50-ը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այս պաշտոնում առաջադրել է Լիլիթ Թադեւոսյանին:





























