Փետրվարին «Աերոֆլոտ»-ը կվերսկսի կանոնավոր թռիչքները Մոսկվայից Ալմաթի (Ղազախստան), Բաքու (Ադրբեջան), Երեւան (Հայաստան) եւ Դելի (Հնդկաստան): Այս մասին ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ընդ որում, «Աերոֆլոտ»-ը նաեւ ավելացնում է դեպի Նուր-Սուլթան (Ղազախստան), Մինսկ (Բելառուս), Բիշքեկ (Ղրղզստան) եւ Կահիրե (Եգիպտոս) թռիչքների հաճախականությունը, ինչպես նաեւ չվերթներ է բացում Սանկտ Պետերբուրգից դեպի Մինսկ: