«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը փոխել է լոգոն: Որպես նոր լոգո ծառայում է նարնջագույն մարդուկը: Այլ անկյունից դիտելիս, այն նման է «ОК» տառերի համադրությանը:
Լոգոյի ստեղծումը չի պահանջել ավելորդ ծախս: «Օդնոկլասնիկիի» նախագծի աշխատակիցները այն ինքնուրույն են ստեղծել: Այդ մասին ասված է պաշտոնական մամուլի հաղորդագրությունում: Այնտեղ նաեւ նշված է, որ լոգոն ստեղծվել է սոցիալական ցանցից օգտվողների կարծիքը հաշվի առնելով, հայտնում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում սկսեց աշխատել երաժշտական ծառայությունը, իսկ հունիսի 6-ից` կարելի է վիդեոզանգ կատարել:




























