Իլոն Մասկը, կատարելով իր վերջին խոստումը, պատմել է, թե ինչպես է անցկացվելու ածխածնի գրավման եւ պահեստավորման լավագույն տեխնոլոգիայի համար իր հայտարարած մրցույթը: 100 միլիոն դոլար գումարը կուղղվի XPrize հիմնադրամին: Մրցույթը, որին կարող են մասնակցել ինժեներների թիմեր ամբողջ աշխարհից, կտեւի չորս տարի, հայտնում է HighTech+ - ը:
Առաջիկա մեկուկես տարում կընտրվեն 15 թիմեր: Նրանցից յուրաքանչյուրը կստանա 1 միլիոն դոլար, գումարած՝ եւս 25 առանձին կրթաթոշակ` 200 000-ական ԱՄՆ դոլարի չափով, կտրվի ուսանողներին, ովքեր կմասնակցեն մրցույթին: 50 միլիոն դոլար կմնա գլխավոր մրցանակի համար, 20 միլիոն դոլար` երկրորդ տեղի համար, եւ 10 միլիոն դոլար` երրորդի համար:
Հաղթողները պետք է ցույց տան «ածխաթթու գազն անմիջապես մթնոլորտից կամ օվկիանոսից հեռացնելու եւ էկոլոգիապես մաքուր եղանակով CO2-ը մշտապես պահելու լուծում»: Դատավորները կընտրեն տարբերակներ, որոնք կարող են օրական մեկ տոննա գազ հանել եւ ընդարձակել այն մինչեւ գիգատոննայի մակարդակ: Մրցույթի պայմանների մանրամասն նկարագրությունը կհրապարակվի ապրիլի 22-ին, գրում է Verge-ը:
«Մենք ուզում ենք իսկապես կարեւոր նախագիծ կատարել: Ածխածնի բացասականություն, ոչ թե չեզոքություն, ասել է Մասկը: Սա տեսությունների մրցույթ չէ: Մենք ուզում ենք, որ թիմերը կառուցեն իրական համակարգեր, որոնք իրական ազդեցություն կունենան եւ կարող են ընդլայնվել մինչեւ գիգատոնի մակարդակ: Ինչ էլ որ լինի: Ժամանակը թանկ է»:
Ածխածնի հեռացման տեխնոլոգիան թանկարժեք գաղափար է, որի աշխատունակությունը դեռ ապացուցված չէ: Այն ավելի ու ավելի տարածված է դառնում մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ, հատկապես խոշոր կորպորացիաների շրջանում: Անցյալ տարի Microsoft-ը խոստացել է 1 միլիարդ դոլար հատկացնել մթնոլորտից որսալու համար ամբողջ CO2-ը, որ արտանետում է այդ ընկերությունը:





























