Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ցամաքային զորքերի հրամանատարությունը հայտարարել է այս շաբաթվա վերջին երկրի հարավարեւմտյան հատվածներում «Payambar-e Azam 15» («Մեծ Մարգարե-15») զորավարժությունների անցկացման մասին, փոխանցում է Mehr-ը:
Բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտնել է, որ «Մեծ Մարգարե-15» ցամաքային վարժանքներն անցկացնելու են ԻՀՊԿ Ցամաքային զորքերը երկրի հարավարեւմտյան հատվածներում: Զորավարժություններն ուղղված են պաշտպանական տեխնիկայի տարբեր ոլորտներում՝ ԱԹՍ-ներ, հատուկ նշանակության ջոկատներ եւ այլն, ԻՀՊԿ Ցամաքային զորքերի վերջին ձեռքբերումների, հնարավորությունների գնահատմանն ու ստուգմանը:





























