Թեհրանը եւ Մոսկվան պայմանավորվել են Իրանում «Սպուտնիկ V»-ի համատեղ արտադրության շուրջ: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին արարողության ժամանակ, որը նվիրված է եղել Իսլամական հեղափոխության 42-ամյակին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
««Սպուտնիկ V»-ի համատեղ արտադրության հարցով մեր բանակցություններն ավարտվել են, եւ շուտով մենք կդառնանք Իրանի տարածքում այդ պատվաստանյութի արտադրության վկաները»,-ասել է նա:





























