Հրադադարից հետո Ղարաբաղում եւ Սյունիքի մարզում ադրբեջանական կողմից պարբերաբար կրակոցների ձայներ են հնչում: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նախարարը, մասնավորապես, նշեց.

«Մենք ֆիքսում ենք այդ դեպքերը եւ տեղեկությունը փոխանցում խաղաղապահ ուժերին, եթե խոսքը Ղարաբաղի մասին է: Ես այսօր հանդիպել եմ Մուրադովի հետ եւ բարձրացրել այդ հարցը: Նա, իր հերթին, ասել է, որ այդ մասին խոսել է Իլհամ Ալիեւի հետ: Հարցը մնում է մեր օրակարգում»: