2021 թվականի հունվարի 1-ից արգելվել է Թուրքիայից Հայաստան ներկրել 2250 անուն ապրանք: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նա նշեց, որ արգելքն ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 1-ին:
«Դեռ ժամկետը կես տարով է, սակայն էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է դրա երկարաձգման մասին առաջարկով հանդես գալ: Հունվարի 1-ից արգելվել է Թուրքիայից ներկրել 2250 անուն ապրանք»,-ասաց Քերոբյանը:





























