ՀՀ կառավարությունը կքննարկի պետական ապարատի պահման ծախսերի կրճատման հնարավորությունը: Այս մասին այսօր ԱԺ նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունն ունի տվյալներ այն մասին, թե անցած տարի կոնկրետ որ ոլորտներում են թերություններ թույլ տրվել:

Նա չբացառեց, որ պետհաստատություններում 10 տոկոսի սահմաններում կրճատումներ կլինեն, սակայն ներկա պահին չի կարող կոնկրետ ոլորտներ նշել:

Նրա խոսքով՝ քննարկումները դեռ շարունակվում են: Գրիգորյանը նաեւ խոստովանեց, որ դեռ մի քանի ամիս առաջ, երբ խորհրդարանը քննարկում էր 2021 թվականի պետբյուջեի նախագիծը, իրավիճակն այլ էր:

«Շատ ծախսային հոդվածներ, որոնք ընդունելի էին այն ժամանակ, այսօր կորցրել են իրենց ակտուալությունը՝ հաշվի առնելով ներկայիս տնտեսական դժվարությունները»,-նշեց փոխվարչապետը: