«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline Blade բրենդավորված սենսորային սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին: Սմարթֆոնի արժեքն է 94  հազար դրամ, այն կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունից, Beeline Blade սմարթֆոնն աշխատում է Android օպերացիոն համակարգի 2.2 տարբերակի հիման վրա: Հեռախոսը գործարկվել է 2010թ-ին: Այն հագեցած է 3.2-միգապիքսել տեսախցիկով` տեսանկարահանման հնարավորությամբ: Հեռախոսասարքն աշխատում է  GSM,  3G և HSDPA ցանցերում, չափերն են` 116x56.5x11.8մմ, քաշը` 130գր.:

Սմարթֆոնի Էկրանի չափը 3,5 դյույմ է AMOLED տեխնոլոգիայի հիման վրա` 480x800 պիկսել: Կապի հնարավորության համակարգերն են` WAP, GPRS, EDGE, WiFi, Bluetooth, 3G, GPS: Հեռախոսը նաև հնարվորություն ունի ձևափոխել 3G-ինտերնետ ազդանշանը WiFi ազդանշանի, որից կարող են օգտվել այլ սարքեր: Հեռախոսի հիշողությունն է 150Մբ, որը հնարավոր է Micro-SD հիշողության քարտերի միջոցով ավելացնել  մինչև 32ԳԲ: Սմարտֆոնն ունի mp3-նվագարկիչ և FM ռադիո: Beeline Blade սմարտֆոնի երաշխիքային ժամկետն է 1 տարի: