Արցախում սանձազերծված պատերազմում պարտությունը 30 տարի մեր սերնդի գործունեության հետեւանքն է: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ եթե Արցախում ուժեղ բանակ եւ բնակեցված տարածքներ ունենայինք, այլ ոչ այն, ինչը եղել էր շատ տեղերում, ապա այլ արդյունքներ կգրանցեինք: «Ես, սակայն, չեմ ցանկանում ամբողջ պատասխանատվությունը դնել ուրիշների վրա եւ պատրաստվում եմ անել ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի իրավիճակը փոխվի»,- հավելեց նախարարը:











