Փետրվարի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին պատգամավորները երկրորդ եւ վերջին ընթերցմամբ հավանություն տվեցին փոփոխություններին «Հանրային խորհրդի մասին» օրենքում (կողմ` 80, դեմ` 18, ձեռնպահ` 4):
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրինագծեր հաստատեցին: Դրանց թվում են.
Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը (կողմ` 72, դեմ` 30, 2` ձեռնպահ),
«Խնդրագրերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 76, դեմ` 2, ձեռնպահ` 17),
«Բանկային ավանդների ներգրավման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ` 93, միաձայն):
Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 109, դեմ` 1, 2` ձեռնպահ),
«Առևտրի եւ ծառայությունների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ` 93, միաձայն),
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 93, դեմ` 1, 18` ձեռնպահ),
«Հանրային աճուրդների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 93, դեմ` 6, ձեռնպահ` 13):





























