Այսօր Աթենքում Պարսից ծոցի մի շարք երկրների պաշտոնյաներ եւ ԱԳՆ ղեկավարներ հանդիպում են անցկացնում, այն դեպքում, երբ Հունաստանը ձգտում է ընդլայնել դաշինքները՝ տարածաշրջանում իր մրցակից Թուրքիային դիմակայելու համար, հաղորդում է Associated Press-ը:

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի եւ ԱՄԷ-ի ներկայացուցիչներն Աթենքում հանդիպում են անցկացնում Հունաստանի, Կիպրոսի եւ Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարների հետ , որոնք արդեն աջակցում են տարածաշրջանային շփումներին: Տեսակապով նրանց է միացել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը:

Մասնակից երկրներն աջակցում են Հունաստանին Թուրքիայի հետ Արեւելյան Միջերկրական ծովի շուրջ վեճում:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ մասնակից 7 երկիր ծրագրում է անցկացնել մշտական շփումներ եւ հանդիպումներ: