Համաշխարհային շուկայում սմարթֆոնների մատակարարումները 2015 թվականին կհասնեն 982 մլն հատի: Նման թիվ է նշված վերլուծություններ կատարող IDC ընկերության զեկույցում:

Բացի այդ, IDC-ում հստակեցրել են ընթացիկ տարվա կանխատեսումները. Հիմա վերլուծաբանները կանխատեսում են, որ սմարթֆոնների մատակարարումները կավելանան 55 տոկոսով, հասնելով 472 մլն հատի: Մարտին այդ կանխատեսումը 49 տոկոս էր (450 մլն սմարթֆոն), հաղորդում է CNews-ը:

2010-ին սմարթֆոնների մատակարարումների ծավալը կազմել է 305 մլն:

IDC-ի նախկին կանխատեսումների համաձայն, 2011-2015 թվականներին Android պլատֆորմով սմարթֆոնների բաժինը, շուկայում առկա սարքերի ծավալում կաճի 38,9 տոկոսից մինչեւ 43,8 տոկոս, իսկ Windows Phone-ը` 3,8 տոկոսից մինչեւ 20,3 տոկոս: